Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Մայրաքաղաքում Ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում

Մայրաքաղաքում Ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում
24.04.2014 | 18:19

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություն է տրամադրել Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ նրանց թիվը տարեցարի նվազում է, և այսօր մայրաքաղաքում Ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում:

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ